Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ կտեղադրեն. ԱԽՔ

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ կտեղադրեն. ԱԽՔ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրելու Գորիս-Կապան ավտոճանապարհին։

Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է անցակետ տեղադրելու մտադրությունների մասին։

«Մենք կձեռնարկենք պատասխան քայլեր և նույնպես կտեղադրենք մաքսակետեր։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ արդեն պատրաստ է այլընտրանքային Կապան-Տաթև ճանապարհը, որով կարելի է գնալ և՛ Գորիս, և՛ Երևան։ Նրա խոսքով՝ այժմ Հայաստանն ապահով այլընտրանք ունի թե՛ մարդատար մեքենաների, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Գրիգորյանը հայտնել է, որ վերանորոգվում են նաև Շուռնուխ, Որոտան, Ճակատեն տանող ճանապարհները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը դեմ չէ ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու ժամկետի երկարաձգմանը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …