Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, արցախյան առաջին պատերազմում Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին։ Սամվել Բաբայանը, որը նույնպես ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ասել է, որ ընդդիմադիր շրջանակները դժգոհ են, քանի որ գիտեն՝ պատերազմի ժամանակ ինքը եղել է Արցախում և …
կարդալ »Ադրբեջանը կարող է զրկվել Բայրաքթարների տված առավելությունից. ռազմական փորձագետ Տեսանյութ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորրը պայմանավորված է նրանով, որ այժմ Ադրբեջանը փորձում է վերադասավորել իր ուժերը։ Փորձագետի խոսքով՝ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան դիվանագիտական ուղիներով փորձում են Հայաստանին ստիպել գնալ զիջումների, մասնավորապես, դա վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պահանջներին։ Հովհաննիսյանը նշել …
կարդալ »Արցախի պետնախարարն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Բոսստոնում այցելել է Ամերիկայի հայկական թանգարան։ Ինչպես հայտնել է Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում, թանգարանում ներկայացված են հայկական հարուստ պատմության տպավորիչ նմուշներ։ Թանգարանի տնօրինությունն իր հերթին նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Արցախի պետնախարարին և հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանին։ Թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ …
կարդալ »Սելարայանը հերթական գոլն է խփել «Կոլամբուս Քրյուի» կազմում Տեսանյութ
Հյուսիսամերիկյան MLS առաջնության վերջին տուրում «Կոլամբուս Քրյուն» ուժերը չափել է «Չիկագո Ֆայրի» հետ։ «Կոլամբուսը» հաղթել է 2:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31 րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարյանը։ Առաջնության 34 խաղերից հետո «Կոլամբուսը» վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Առաջին 7 տեղերը զբաղեցրած թիմեր պայքարը կշարունակեն …
կարդալ »Հայաստանի քարտեզը կարող է ամբողջությամբ փոխվել. ռազմական փորձագետ Տեսանյութ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հարավկովկասյան զարգացումները։ Փորձագետը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առաջ տանել իրենց օրակարգը, որպեսզի այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի կողմից հասնեն զիջումների։ Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, Հովհաննիսյանն ասել է, որ հնարավոր է՝ Հայաստանը դրա արդյունքում ունենա նոր քարտեզ։ «Կարծում եմ՝ …
կարդալ »Ինչո՞ւ Արցախում հակաբայրակթարը չմիացրեցիք
Արցախյան սպանդը մարսելուց հետո բայրաքթարները հասել են Դոնբասի սահմանագիծ, որի երկու կողմում էլ քրիստոնյաներ են ապրում: Ինչ եք կարծում ,դա տեղի կունենար, եթե Արցախում գործեր հակաբայրաքթարը, կամ որևէ մեկը կանգնեցներ խաղաղ բնակչի գլխին թափվող ֆոսֆորը: Հիմա էլ Չավուշօղլուն է ասում այն, ինչ ասում էին մեզ պատերազմի ժամանակ Իսրայելից. թե բա …
կարդալ »Նոր անձնագրերում ծննդավայրը կնշվի բացառապես քաղաքացիների ցանկությամբ
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի» և «Նույնականացման քարտերի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծերը։ Արա Մկրտչյանի փոխանցմամբ՝ անձնագրերի վավերականության ժամկետները երկու տարի դարձնելու անհրաժեշտությունը պայմանավորված ՀՀ-ում նոր կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող …
կարդալ »Պատգամավոր Պապոյանն ընդդիմությանը մեղադրել է ադրբեջանական բառապաշար օգտագործելու մեջ Տեսանյութ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի և այդ համատեքստում ընդդիմության արտահայտած մտահոգությունների մասին։ Ըստ Պապոյանի՝ սխալ է ասել, թե Հայաստանը գնում է ապաշրջափակման, քանի որ հանրապետությունը, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, երբեք չի նախաձեռնել փակել սահմանները հարևանների հետ։ Պապոյանը նշել է, …
կարդալ »Ամերիկացի սենատորը զեկույց է պահանջել Արցախի դեմ անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության նախարարությունը զեկույց պատրաստեն 2018 թվականից հետո Թուրքիայում մշակված հարձակողական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների և դրանց մասերի օգտագործման վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր միկրոբլոգում, Մենենդեսը նշել է, որ Ադրբեջանը 2020 թվականին Արցախի դեմ պատերազմում …
կարդալ »Երևանի պիցցերիաներից մեկում 15 մարդ է թունավորվել
Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն 15 քաղաքացի է ընդունվել, որոնց մոտ, նախնական տվյալներով, ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ քաղաքացիներից երկուսը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Բոլոր քաղաքաքացիները հայտնել են, որ սնվել են նույն պիցցերիայի երկու տարբեր մասնաճյուղերում։ Հիվանդանոց դիմած քաղաքացիների վիճակը միջին …
կարդալ »