Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Բոսստոնում այցելել է Ամերիկայի հայկական թանգարան։
Ինչպես հայտնել է Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում, թանգարանում ներկայացված են հայկական հարուստ պատմության տպավորիչ նմուշներ։
Թանգարանի տնօրինությունն իր հերթին նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Արցախի պետնախարարին և հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանին։
Թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ Բեգլարյանին հատկապես տպավորել են Պերճ Նաջարյանի ստեղծած արցախյան մարզակոշիկները։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան ընդունելությանը։