Հյուսիսամերիկյան MLS առաջնության վերջին տուրում «Կոլամբուս Քրյուն» ուժերը չափել է «Չիկագո Ֆայրի» հետ։
«Կոլամբուսը» հաղթել է 2:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31 րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարյանը։
Առաջնության 34 խաղերից հետո «Կոլամբուսը» վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Առաջին 7 տեղերը զբաղեցրած թիմեր պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ MLS-ի հյուսիսամերիկյան առաջնության 32-րդ տուրի «Կոլումբուս Քրյու» – «Օռլանդո Սիթի» խաղում Լուկաս Սելարյանը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
ARE YOU KIDDING?! 🤯#Crew96 | @Lucazelarayan31 pic.twitter.com/ZKyIUO6SVp
— The Crew (@ColumbusCrew) August 27, 2021