Tuesday , January 21 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Ադրբեջանը կարող է զրկվել Բայրաքթարների տված առավելությունից. ռազմական փորձագետ Տեսանյութ

Ադրբեջանը կարող է զրկվել Բայրաքթարների տված առավելությունից. ռազմական փորձագետ Տեսանյութ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորրը պայմանավորված է նրանով, որ այժմ Ադրբեջանը փորձում է վերադասավորել իր ուժերը։

Փորձագետի խոսքով՝ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան դիվանագիտական ուղիներով փորձում են Հայաստանին ստիպել գնալ զիջումների, մասնավորապես, դա վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պահանջներին։

Հովհաննիսյանը նշել է, որ, հաշվի առնելով մոտեցող ձմեռը, Ադրբեջանի զինված ուժերը չեն կարող երկարաժամկետ ռազմական գործողություններ իրականացնել։ Փորձագետը կարծում է, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը խոցելի են, և լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում նրանք կարող են կորցնել իրենց հիմնական առավելությունը՝ թուրքական Բայրաքթարի կիրառումը, ինչը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով և ռելիեֆային առանձնահատկություններով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավոր գործընթացը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …