Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ: Քննարկել են հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական և արցախյան հակամարտությունների …
Արխիվ
October, 2021
-
18 October
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Հոկտեմբերի 18-ին վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` դատավոր Նարինե Հովակիմյանին երկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկաման ենթակա չէ»,- հայտարարել է դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատական հերթական նիստն այսքանով ավարտվել է՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Հաշվի առնելով պաշտպանների և դատարանի այլ …
-
17 October
Հայկական պետության մասնաբաժինը Զանգեզուրում
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փոփոխությունը երևի սխալ է միայն քաղաքական խանդով չափելը: Ի վերջո կատարվել է այն, ինչը պետք է ավելի շուտ կատարվեր, և ոչ միայն Զանգեզուրում, այլ հայկական տնտեսության բոլոր նմանատիպ խոռոչներում, եթե, իհարկե, պահպանվել է օֆշորային ճնշումներից պաշտպանվելու պետական կամքը: Պղնձամոլիբդենայինի այդ 15 տոկոս փայաբաժինը կտնօրինի Հայաստանի կառավարությունը, այդ կառավարությունում …
-
17 October
Հայաստանի ոսկե աշունը Տեսանյութ
Հոկտեմբեր ամիսը Հայաստանի բնության գեղեցկությունը վայելելու թերևս ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Մեր երկրի անտառները, սարերն ու լեռները, անգամ ամայի դաշտերն ու ժայռերը աննկարագրելի տեսք են ստանում: Առաջարկում ենք լուսանկարչական փոքրիկ շրջագայություն աշնանային Հայաստանով:
-
16 October
Ոմանք միմյանց ատում են ավելի շատ, քան սիրում են Հայաստանը Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են մի շարք թեմաների, փորձելով գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակը: Մեկ տարի անց դեռևս շարունակում է չբացահայտված մնալ Արցախյան 44-օրյա պատերազմի առեղծվածը: Անդրադառնալով այս թեմային, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ներքաղաքական զարգացումները նույնպես իրենց լուրջ ազդեցությունն են …
-
16 October
Պատվաստվել, թե ոչ. Ինչու՞ են հայերը դեռ կասկածում Տեսանյաութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների և պատվաստանյութերի նկատմամբ հասարակության և անգամ բժիշկների բացասական վերաբերմունքին: Գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի կարծիքով բոլոր այն բժիշկները, որոնք հակաքարոզչություն են իրականացնում պատվաստումների դեմ, հիմնականում քաղաքական նպատակներ են հետապնդում, և անգամ իրենք չեն հավատում այն ամենին, ինչ ասում …
-
15 October
ՀՀ ԱԳՆ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները
ՀՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում Պաշտպանության բանակի 6 զինծառայող է վիրավորվել: Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 15-ին ևս խախտել է հրադադարի ռեժիմը Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան: «Արձանագրում ենք, որ ադրբեջանական …
-
14 October
Ալիեևի ատելության դրսևորումները հայերի նկատմամբ մինչ օրս շարունակվում են. Սալոնիդիս
ՀԱԱԳԱ-ի դատարանում մեկնարկած «Հայաստանն ընդեմ Ադրբեջանի» գործով դատական լսումների ժամանական, բացի հայկական պատվիրակությունից, ելույթ են ունեցել նաև ներկայացուցիչներ Միացյալ նահանգներից: Մասնավորապես՝ Վաշինգտոնի միջազգային դատական համակարգի և արբիտարաժային վարչության փոխնախագահ Կոնստանտինոս Սալոնիդիսն իր ելույթում անդրադարձել է տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայերի մասին արտահայտություններին, դրանք որակելով որպես ատելության խոսք: «Ինչպես …
-
14 October
Հայաստանի կառավարությունը վարկանիշ է ստացել «Standart & Poor’s»-ից
Հոկտեմբերի 14-ին կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Standart & Poor’s» միջազգային գործակալությունն առաջին անգամ վարկանիշ է շնորհել ՀՀ կառավարությանը: Վարչապետի խոսքով՝ վարկանիշի շնորհիվ, հայաստանյան մասնավոր ընկերությունները միջազգային կառույցներից վարկեր կարող են ստանալ էժան տոկոսադրույքներով: «Այս դեպքում Հայաստանը գնահատվում է որպես հուսալի գործընկեր և այդ պարագայում ցածր …
-
13 October
Հրանտ Դինքի ընտանիքը կրկնակի հաղթել է Թուրքիայի ՆԳՆ-ին. Տանձիկյան, տեսանյութ
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը ՌՈՒՍԱՐՄԻՖՈ-ի հետ զրույցում անդրադարձել է Հրանտ Դինքի ընտանիքին դրամական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ Թուրքիայի Պետական խորհրդի կայացրած որոշմանը: Անդրադառնալով Ռաքել Դինքի` Թուրքիայի Ներքին գործերի նախարարության(ՆԳՆ) դեմ դատական հայցի բովանդակությանը, Էդվարդ Տանձիկյանն ասել է, որ նախարարությունը թերացել է իր պարտականությունների մեջ: Գիտենալով, որ …