Արխիվ – Page 30 – Rusarminfo
Sunday , June 14 2026
amru
Home / Արխիվpage 30

Արխիվ

November, 2021

  • 5 November

    Երևանի պիցցերիաներից մեկում 15 մարդ է թունավորվել

    Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն 15 քաղաքացի է ընդունվել, որոնց մոտ, նախնական տվյալներով, ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ քաղաքացիներից երկուսը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Բոլոր քաղաքաքացիները հայտնել են, որ սնվել են նույն պիցցերիայի երկու տարբեր մասնաճյուղերում։ Հիվանդանոց դիմած քաղաքացիների վիճակը միջին …

  • 5 November

    Նախարարը պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական հուշարձանները Տեսանյութ

    Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հսկայական մշակութային ժառանգություն, որն այժմ գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ: Կարախանյանի փոխանցմամբ՝ խոսքը ոչ միայն հայկական, այլ համամարդկային ժառանգության մասին է։ «Օրինակ՝ Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը, որտեղ ներկայացված …

  • 4 November

    Այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ

    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև Թուրքիայի բացահայտ մասնակցությունը 44-օրյա պատերազմին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Անկարայի վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա»,-շեշտել …

  • 4 November

    ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

    Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելում են հայ ռազմագերիներին։ «Լուրեր» պարբերականի հաղորդմամբ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ այցերի ժամանակ ուսումնասիրվում են այն վայրերը,որտեղ պահվում են հայ գերիները, նրանց հնարավորություն է տրվում նաև շփվել ընտանիքի անդամների հետ։ Ամատունիու խոսքով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելում են բոլոր այն անձանց, …

  • 4 November

    Հայ ըմբիշը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում

    Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը (72 կգ) Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Դավիթ Հովասափյանը (130 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր: Ըստ այդմ` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև …

  • 4 November

    Էրդողանը ցանկանում է տարածաշրջանում «բարեկամական հարաբերություններ» հաստատել

    Թուրքիայի նախագահը ուղերձ է հղել Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որտեղ նշել է, թե հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծոլն է: Ինչպես հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը, Էրդողանի ուղերձում նշվում է, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նախաձեռնությամբ է հանդես եկել և Թուրքիայի նախագահը կոչ է արել «նայել ապագային»։ …

  • 4 November

    Էրդողանին թվացել է. թուրքագետը՝ «Ալիևի հետ Փաշինյանի» զրույցի մասին

    Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրանք քննարկել են 3+3 հարթակի ստեղծման հարցը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ասել է, որ հայկական կողմն արդեն հերքել է այդ զրույցի փաստը, Իսկ Էրդողանը կարող էր …

  • 4 November

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել առաջիկայում

    ՀՀ ԱԳՆ-ն չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպման հնարավորությունը: Ինչպես հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, գերատեսչությունն աշխատանքներ է իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հարցով բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: «Ես կարծում եմ, որ առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն։ Ավելին, …

  • 4 November

    Ալիևը շարունակում է պնդել, որ արցախյան հակամարտությունը լուծված է

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումում կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Ըստ Ալիևի արցախյան հակամարտությունն արդեն լուծված է, և Բաքուն ինքն է լուծել այդ խնդիրը։ «Մենք ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի հիման վրա օգտվել ենք ինքնապաշտպանության իրավունքից և, հենվելով միջազգային իրավունքի վրա, կիրառել ենք դա»,-Ալիևի խոսքերն է մեջբերում Սպուտնիկ …

  • 4 November

    Ադրբեջանն ընդհանուր առմամբ կողմ է 3+3 ձևաչափին

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային համագործակցության 3 + 3 մեխանիզմի ստեղծման հարցը: Հաջիևը նշել է, որ այդ ձևաչափը որոշում է տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները: «Այս պահին այդ կապակցությամբ դիվանագիտական ուղիներով շփումներ են ընթանում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն աջակցում է …