Արխիվ – Page 32 – Rusarminfo
Sunday , June 14 2026
amru
Home / Արխիվpage 32

Արխիվ

November, 2021

  • 3 November

    Ռուսաստանը դադարեցրել է թուրքական կիտրոն ներմուծել

    Ռուսաստանի սպառողական վերահսկողության կոմիտեն (Роспотребнадзор) արգելել է թուրքական կիտրոնի ներկրումը Ռուսաստան։ Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թուրքական կիտրոնի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերվել։ Ռուսաստանի բնակչության թունավորումից խուսափելու համար նոյեմբերի 3-ից կդադարեցվի կիտրոնի ներկրումը և կհանվի շրջանառությունից։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր հոկտեմբերի 29-ից թուրքական մանդարինի ներկրումը արգելելու մասին։ Մանդարինները գերազանցել …

  • 3 November

    Տոնոյանի փաստաբանները կարծում են, որ ԱԱԾ-ն փորձում է վերակենդանացնել «փլուզված գործը»

    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել: Փաստաբանները տեղեկացնում են, որ Դավիթ Տոնոյանի քրեական գործով ԱԱԾ-ն կալանավորել է ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական գույքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիոն վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին։ Պաշտպանական կողմը կարծում է, որ ԱԱԾ-ն ամեն կերպ ցանկանում է …

  • 3 November

    Կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով. Փաշինյանը՝ Հարությունյանին

    Նոյեմբերի 3-ին Երևան է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրավիճակը արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի մեկ տարին լրանալու նախօրեին։ «Այս ամբողջ ընթացքում մեր աշխատանքը չի դադարել։ Բայց պատերազմի ավարտի տարելիցին ընդառաջ, կարծում եմ, կարող …

  • 3 November

    Ալիևը ցանկանում է Ստեփանակերտը փոխանակել միջանցքի հետ. քաղաքագետ Տեսանյութ

    Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները։ Հակոբ Բադալյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հաղթանակի էֆեկտը շարունակական չի լինելու։ «Նա հասկանում է, որ վաղ թե ուշ հնչելու են հարցեր, թե ինչո՞ւ Ստեփանակերտում չի ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Իսկ այնտեղ, Ադրբեջանի …

  • 3 November

    Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը բացասական է

    «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վարակվել կորոնավիրուսով։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ին հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կորոնավիրուսի թեսթ է հանձնել, քանի …

  • 3 November

    Արցախում բացվել է ադրբեջանագիտության կենտրոն

    Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Genesis Armenia հիմնադրամը տեղեկացնում է, որ կենտրոնը գտնվում է Արցախի պետական համալսարանի շենքում, հագեցած է տեխնիկայով և անհրաժեշտ ամեն ինչով։ Արցախի բնակիչները կկարողանան ադրբեջաներեն սովորել անվճար: Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք, իմանալով ադրբեջաներեն, կօգնեն պայքարել Ադրբեջանի և Թուրքիայի տեղեկատվական սպառնալիքների …

  • 3 November

    Մրցավարները պարտություն են գրանցել հայ բռնցքամարտիկին, սակայն արդարությունը վերականգնվել է

    Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, նոյեմբերի 2-ին քառորդ եզրափակիչում Բաչկովը լավ մենամարտ է անցկացրել, նկատելի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, ըստ այդմ հաղթանակը պետք է նրանը լիներ։ Սակայն մրցավարները հաղթանակը …

  • 3 November

    Էրդողանը մարտահրավեր է նետել ուժեղներին, բայց դադարել է խոսել միջանցքի մասին. Բադալյան Տեսանյութ

    Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան, առաջարկելով տարածաշրջանային «3+3» ձևաչափը, փորձում է տարածաշրջանում դառնալ առաջատար երկիր, մարտահրավեր նետելով գերտերություններին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ «3+3» ձևաչափը Անկարային թույլ է տալիս ֆիքսել ստատուս քվոն, որը հաստատվել է արցախյան պատերազմի արդյունքներով»,- ասել է նա։ Բադալյանը նշել …

  • 2 November

    Իմ ազգանունը Սարգսյան է. Հայաստանի նախագահին ներկայացրել են` Արմեն Փաշինյան Տեսանյութ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ֆորումում։ Ներկայացնելով Հայաստանի նախագահին՝ ֆորումի համակարգողը նրան անվանել է Արմեն Փաշինյան։ Մոտենալով ամբիոնին, նախագահը հստակեցրել է՝ իր ազգանունը Սարգսյան է։ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային ազգ են։ Սարգսյանը …

  • 2 November

    Ըստ 20-ական թվականների քարտեզների Ալ լճերը պատկանում են Հայաստանին. նախարար

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման համար հիմք ընդունելով այս կամ այն քարտեզը, կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունի այն: «Օրինակ, 20-րդ դարի 20-ական թվականների քարտեզով Ալ լճերը գտնվում են Հայաստանի տարածքում, դրանցով արված փոփոխությունը մեր օգտին կլինի։ Այդ քարտեզներում …