Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Նախարարը պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական հուշարձանները Տեսանյութ

Նախարարը պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական հուշարձանները Տեսանյութ

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հսկայական մշակութային ժառանգություն, որն այժմ գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ:

Կարախանյանի փոխանցմամբ՝ խոսքը ոչ միայն հայկական, այլ համամարդկային ժառանգության մասին է։

«Օրինակ՝ Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը, որտեղ ներկայացված է նախաքրիստոնեական, հնագույն մշակույթը։ Սա ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգություն է»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ վերջերս Թալիշ գյուղում ավերվել է արցախյան առաջին պատերազմի զինվորների հուշահամալիրը, մինչ այդ՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, Մարշալ Խուդյակովի թանգարանը, Հադրություն գտնվող Արթուր Մկրտչյանի թանգարանը։

Լուսինե Կարախանյանն ասել է, որ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ռուսական կողմի միջոցով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի վետերանների միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Մեծ Թաղեր գյուղում գտնվող խորհրդային մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանի ոչնչացումը։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …