Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Հոկտեմբերի 18-ին վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` դատավոր Նարինե Հովակիմյանին երկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:

«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և
բողոքարկաման ենթակա չէ»,- հայտարարել է դատավոր Նարինե Հովակիմյանը:

Դատական հերթական նիստն այսքանով ավարտվել է՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Հաշվի առնելով պաշտպանների և դատարանի այլ գործերով զբաղվածությունը՝ դատարանը որոշում է ընդունել բողոքների քննությունը շարունակել նոյեմբերի 5-ին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …