Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / ՀՀ ԱԳՆ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները

ՀՀ ԱԳՆ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները

ՀՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում Պաշտպանության բանակի 6 զինծառայող է վիրավորվել:

Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 15-ին ևս խախտել է հրադադարի ռեժիմը Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան:

«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական անձինք և զինծառայողներ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՀ արտգործնախարարությունը կարևորել է նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացնումը հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Պաշտպանության բանակի սանիտարական մեքենայի ուղղությամբ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …