ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են մի շարք թեմաների, փորձելով գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակը:
Մեկ տարի անց դեռևս շարունակում է չբացահայտված մնալ Արցախյան 44-օրյա պատերազմի առեղծվածը: Անդրադառնալով այս թեմային, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ներքաղաքական զարգացումները նույնպես իրենց լուրջ ազդեցությունն են ունեցել պատերազմի նման ելքի վրա:
Ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը, անդրադառնալով պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, խոսել է արցախյան հակամարտությունը 3+3 ձևաչափով կարգավորելու առաջարկվող տարբերակի մասին: Փորձագետի կարծիքով՝ այս պարագայում ամենաշատը շահելու է Թուրքիան և այս ձևաչափը բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին:
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով պատերազմից հետո ադրբեջանցիների գործողություններին, հրադադարի ռեժիմի շարունակակական խախտումների և սպանության դեպքերին, նշել է, որ Ադրբեջանը հետապնդում է մեկ նպատակ՝ դատարկել Արցախը հայերից:
Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս վստահ է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն: Ըստ պաշտպանի՝ Բաքուն հույս ունի, որ հայերը քիչ-քիչ կհեռանան և Արցախի մնացած մասն էլ կբռնակցվի Ադրբեջանին:
Մանրամասները՝ տեսանյութում: