Քաղաքագետ Հակոբ Բադալյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ ընդդիմության բողոքի ակցիաները։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Բադալյանը նշել է, որ ներկա ընդդիմությանն այս պահին այլընտրանք չկա։
Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմությունն իր գոյությամբ բարձրացնում է գործող իշխանության կշիռը, մոբիլիզացնում է որոշակի ռեսուրսներ, և իշխանությունը հնարավորություն է ստանում օգտագործել այդ ռեսուրսները արտաքին քաղաքականության մեջ։
Նա նշել է նաև, որ Հայաստանի ընդդիմության «լոկոմոտիվը» «Հայաստան» դաշինքն է, իսկ երկրորդ ընդդիմադիր դաշինքը՝ «Պատիվ ունեմ» տակտիկական առումով լուրջ խնդիրներ չի լուծում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի ընդդիմությունը Երևանում արգելափակել է նախագահական նստավայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։