iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Sunday , January 25 2026
amru
Home / Էքսկլյուզիվ / Ժողովրդավարության հուղարկավորությունը Հայաստանում չեղարկվում է

Ժողովրդավարության հուղարկավորությունը Հայաստանում չեղարկվում է

Եվ այսպես․ մեկամսյա անհնազանդության շեմին Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստի հայտ է ներկայացնում, արդեն ոչ հրաժարականի օրակարգով, որը կարելի է նաև կարդալ որպես հումանիտար միջանցքի պահանջ՝ վերադառնալ խորհրդարան՝ ելման դիրքեր, ինչն էլ հավանաբար նշանակում է, որ ինչ որ կողմի հաջողվել է դուրս բերել հայ-ադրբեջանական անորոշությունը պատային վիճակից, այդ վիճակում հայտնվելու ռիսկը թողնելով ԱԺ-ի ընդդիմությանը, ուստի սպասելի էր, որ ընդդիմությունը կգնա նման գործողության։ Բայց էականն այլևս դա չէ։ Ավելի կարևոր բան է տեղի ունեցել․ շուրջ մեկ ամիս միտինգային կոմֆորտը Հայաստանի մայրաքաղաքում աչք է շոյում, և առաջին հերթին բացում նրանց աչքերը, ովքեր մեր ներքաղաքական բախումների վրա ժամանակին ժողովրդավարության թաղման սև ժապավենն էին տեղադրում։ Հիմա ընդդիմության բացարձակ ազատության դիմաց կանգնած է միայն համազգեստով անզեն ոստիկանը, երբևէ չտեսած համբերատարությամբ, որովհետև ոստիկանը մեղավոր չէ, որ Արցախի պաշտպանությունը երևաննյան բարիկադներում միշտ ավարտվել է Երևանի գրավմամբ՝ բայց քաղաքական բնօրինակում ձևակերպվել հանուն Արցախի։ Դա արվում էր ժամանակին, երբ իշխանությունը պահելու համար Արցախից էր զինվոր բերվում, հիմա պետք է անել ճիշտ հակառակը՝ իշխանություն ունենալու համար զինվոր է պետք տանել Արցախ․ եթե դա հնարավոր չէ, հավատացեք, մնացյալը դեմագոգիա է, որի քաղաքական աղմուկում ինչքան անտեղի ու անհաղորդ էր նայվում Ռենջ Ռովերով Երևանում փողոց փակող արցախցին․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop