Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ղարաբաղյան շարժումը Հայաստանում համարակալման ենթակա չէ

Ղարաբաղյան շարժումը Հայաստանում համարակալման ենթակա չէ

Երևանի փողոցներում ոստիկանների հետ թատերական քաշքշոցը կոչել արցախյան երկրորդ շարժում, մեղմ ասած, ազնիվ չէ, հետն էլ անհայտ՝ ում ինչ է տալիս խորհրդային բռնատիրությունից առաջին անկախացման ծաղրը։ 88-ի շարժմանը հիշու՞մ եք ռեգիոնալ ատելության այսպիսի քարոզ, կամ ոստիկանի շալակ ելնող կին պատգամավոր։ Լավ, եթե Երևանում կատարվողը ղարաբաղյան նոր շարժում է, էլ ինչու՞ եք շարժման փեշից կախում թալան վերադարձնելու այդ կիսամեռ քաղաքական բոնուսը՝ այն էլ նախկին պաշտոնյաների գումարտակով։ Մեկ անգամ դաս չեղա՞վ, որ ղարաբաղյան շարժումն ու թալանի դրոշը ոչ թե իրար ամրացնող, այլ ոչնչացնող բևեռներ են։ Իսկ այդ աղետն արդեն ապրել ենք, երբ ղարաբաղյան շարժման ամբողջ գենետիկ ֆոնդը թաղվեց կլանային պետության նկուղներում։ Այն ժամանակ էր պետք կանգնեցնել թալանի կործանարար թափանիվը ու փրկել խորհրդային պոլիտբյուրոյին ծնկի բերած շարժման ապրելու իրավունքը, որից այդպես էլ ոչ ոք չօգտվեց, երբ արցախյան հաղթանակի մայրուղին բաց էր առնվազն երեք տասնամյակ, այլ ոչ թե ռուս զինվորին հանձնված այս երերուն պորտալարը։ Այնպես որ, ժամանակին էր պետք հավատարիմ մնալ ղարաբաղյան շարժմանը, որ այսօր աղետը չհասներ այդ պորտալարին ու թալանը վերադարձնելուն․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …