Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / «Ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է Հայաստանի համար. Հիլդա Չոբոյան Տեսանյութ

«Ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է Հայաստանի համար. Հիլդա Չոբոյան Տեսանյութ

Փարիզում գործող «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի համար բացված «ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Չոբոյանը նշել է, որ պատճառները հիմնականում կապված են ուկրաինական իրադարձությունների հետ։

Փորձագետի խոսքով՝ ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում՝ Թուրքիային վերապահվել է Ուկրաինային աջակցելու համապատասխան դեր, իսկ Ադրբեջանի հետ նախապատրաստվում են նոր առևտրային գործարքներ։

Հիլդա Չոբոյանը նշել է, որ Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների միջև Թուրքիայի հետ առճակատումը կարելի է ավարտված համարել, ինչի արդյունքում պետք չէ սպասել բեկումնային գործողությունների՝ հօգուտ Հայաստանի և Արցախի։

Ավելի վաղ Հիլդա Չոբոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ Հայաստանի համար «ֆրանսիական հնարավորությունների պատուհան» է բացվել։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …