Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ռոշչինո օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է մարտի 27-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջը դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքները չեղարկելու մասին։
«UT875/876 Երևան-Տյումեն-Երևան չվերթը 2002 թվականի մարտի 27-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 23-ը չեղարկվել է»,- նշված է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ։
Utair ավիաընկերությունը, որը թռիչքներ էր իրականացնում Տյումենից Երևան, դեռևս չի մեկնաբանել չվերթերի չեղարկման պատճառները։
Հայտնի է դարձել նաև, Ռոսավիացիայի որոշմամբ դեպի Ռուսաստանի հարավային քաղաքներ թռիչքների ժամանակավոր արգելքը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Red Wings ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ Եկատերինբուրգից և Չելյաբինսկից դեպի Երևան։