Tuesday , May 24 2022
amru
Home / Լրահոս / Հայաստանում, Սլովակիայում թե՞ Լեհաստանում. Բիչախչյանը համեմատել է աղջիկների գեղեցկությունը Տեսանյութ

Հայաստանում, Սլովակիայում թե՞ Լեհաստանում. Բիչախչյանը համեմատել է աղջիկների գեղեցկությունը Տեսանյութ

Հայաստանի հավաքականի և «Պոգոն»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է լեհական ակումբ տեղափոխվելու մասին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նա նշել է, որ տեղափոխությունն իր համար առաջ գնալու ևս մեկ քայլ է։

««Պոգոնում» հենց սկզբից ինձ շատ լավ ընդունեցին։ Մենք նման ենք մեծ ընտանիքի։Հավաքականի կազմում ես կփորձեմ հասնել այն բոլոր նպատակներին, որոնք դրված են մեր առջև»,- ասել է նա։

Բիչախչյանը պատմել է, որ «Պոգոնի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Կամիլ Գրոսիցկին իրեն տվել է «Մաեստրո» մականունը, ինչը բավականին հայտնի է դարձել։

Նա նշել է նաև, որ կարոտում է Հայաստանն ու հայրենի Գյումրին։ Արձակուրդների և Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ Բիչախչյանը՝ թեկուզ կարճ ժամանակով, գալիս է հայրենիք և դա օգնում է նրան որոշ չափով հաղթահարել կարոտը։

Ֆուտբոլիստն ասել է նաև, որ հայ աղջիկներն ամենագեղեցիկն են աշխարհում՝ հավելելով, որ Սլովակիայում, որտեղ նա խաղում էր մինչև «Պոգոն» տեղափոխվելը, աղջիկներն ավելի գեղեցիկ են, քան Լեհաստանում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Լեհաստանի առաջնության փետրվար ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Վահան Բիչախչյանը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Թուրքիան վաղուց կհարվածեր Հայաստանին, եթե չլիներ Ցեղասպանության ճանաչման հարցը. Փորձագետ Տեսանյութ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը խոսել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։ …