ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների ստրոաբաժանումը հրապարակել է ամենամյա Wrld Happiness Report զեկույցը, որում ներառված է աշխարհի 146 երկիր։ Ինգերորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։
Ինչպես նշված է զեկույցում, դասակարգման ժամանակ մասնագետները հաշվի են առնում տվյալ երկրում կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլ ցուցանիշներ։
Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը, որն ամենաբարձրն է տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ։ Այս ցանկում Ադրբեջանը զբաղեցնում է 92-րդ, Վրաստանը՝ 105-րդ, իսկ Իրանն ու Թուրքիան համապատասխանաբար 110-րդ և 112-րդ հորիզոնականները։
Առաջատար տասնյակում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան, իսկ տասնյակը եզրափակում են Զամբիան, Մալավին, Տանզանիան, Սիերա Լեոնեն, Լեսոտոն, Բոտսվանան, Ռուանդան, Զիմբաբվեն, Լիբանանը, Աֆղանստանը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների ստրոաբաժանման ամենամյա Wrld Happiness Report զեկույցում Հայաստանը 2020 թվականին զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը։