Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։
Հայաստանի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ օրենքը խախտելու համար պաշտոնատար անձի նկատմամաբ սահմանաված է 150-200 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 հազար դրամ տուգանք։ Այս դրույթի վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Ոստիկանությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս օրենքի նպատակն է քաղաքացիներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել հանրային սննդի օբյեկտներում առանց հաճախորդի համաձայնության սեղաններին աղ դնելը։