Wednesday , January 15 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Ընդամենը երեք օրում Հայաստանը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի առաջ Տեսանյութ

Ընդամենը երեք օրում Հայաստանը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի առաջ Տեսանյութ

Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը կարող է պարենային առումով լուրջ մարտահրավերների առաջ կանգնել։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը հացահատիկի առյուծի բաժինը ներկրում է Ռուսաստանից, ավելի քիչ քանակությամբ նաև Ուկրաինայից։

Նախկին փոխնախարարը կարծում է, որ այս պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է ավելացնել պարենային պաշարները, ինչպես նաև օգտագործել նոր հողատարածքներ հացահատիկի աճեցման համար, որոնցից շատերն այսօր չեն մշակվում։

Նրա խոսքով, եթե տարածաշրջանում 2-3 օր շարունակ ճգնաժամային իրադարձություններ տեղի ունենան, Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանել էր ռուբլու արժեզրկման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …