Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / «Իրենց ականջի հետևը կտեսնեն, բայց մեր գյուղ չեն մտնի»․ Խրամորթի ղեկավար

«Իրենց ականջի հետևը կտեսնեն, բայց մեր գյուղ չեն մտնի»․ Խրամորթի ղեկավար

Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանկական կողմի՝ 60 տրամաչափի ականանետից արձակած երեք արկերեից մեկն ընկել է Խրամորթում, իսկ մյուս երկուսը՝ շրջանցելով գյուղը թռել են այլ ուղղությամբ։

Այս մասին ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ ասելով, որ ինքը չգիտի, թե մյուս երկու արկերը որտեղ են ընկել։ Նրա փոխանցմամբ՝ բնակչության մոտ խուճապ չկա, գյուղը վնասներ չի կրել, մարդկային կորուստներ ևս չկան։

«Թուրքը ուզում է խուճապի մատնել ժողովրդին, որ գա նստի գյուղում, բայց իրենց ականջի հետևը կտեսնեն, դա չեն տեսնի»,- ասել է Զորիկ Աբրահամյանը։

Մեկնաբանելով վերջին շրջանում ադրբեջանական կողմի սադրանքները՝ կրակոցներով և բարձրախոսով հնչող գյուղից հեռանալու կոչերը, Խրամորթի ղեկավարն ասել է, որ գյուղի բնակիչները շատ լավ գիտեն, որ ադրբեջանցիների ախորժակը բացվել է, ուզում են առանց կրակոցի հողեր վերցնեն։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կրկին խախտել են հրադադարի ռեժիմը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …