Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ Հայաստանն ուղղակիորեն կախված է Ռուսաստանի վառելիքի շուկայից, և Ռուսաստանում բենզինի ինքնարժեքի անկումից հետո նույնը տեղի կունենա նաև Հայաստանում։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում նա նշել է, որ վառելիքի 80-85 տոկոսը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից։
Մարգարյանի խոսքով՝ եվրոպացի սպառողների զգալի մասը հրաժարվել է ռուսական բենզինից ու դիզվառելիքից։
«Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի ավելցուկ կա, ինչը կհանգեցնի գների նվազմանը»,- ասել է նա։
Տնտեսագետը կարծում է, որ արևմտյան երկրները կարող են օգտագործել Իրանի նավթը ռուսական մատակարարումները փոխարինելու համար։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Ատոմ Մարգարյանը ներկայացրել էր Հայաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։