Wednesday , November 29 2023
amru
Home / Էքսկլյուզիվ / Տնտեսագետը պատմել է`որտեղ է պահվում Հայաստանի 2,6 միլիարդ դոլարը Տեսանյութ

Տնտեսագետը պատմել է`որտեղ է պահվում Հայաստանի 2,6 միլիարդ դոլարը Տեսանյութ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ներկլայացրել է Հայաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառները։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մարգարյանը նշել է, որ դրա պատճառները սկզբնական «շոկային ալիքն» է, որն առաջացել է շուկայում պատժամիջոցների մասին տեղեկությունների հայտնվելուն պես։

Փորձագետը նշել է, որ հենց Ռուսաստանում էլ արտարժույթի պակաս կա, քանի որ սառեցվել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի արտաքին պահուստները։

Մարգարյանը կարծում է, որ ՀՀ կենտրոնական բանկը չի միջամտի, քանի դեռ դրա հրատապ անհրաժեշտությունը չկա։

«Մենք դոլարի պաշարներ ունենք, բայց դրանք սահմանափակ են։ Փաստորեն, մեր պաշարները պահվում են նաև դրսում։ ԱՄՆ պետական պարտատոմսերում ներդրված 1,8 միլիարդ դոլարը եկամուտ չի բերում։ Երկրորդ մասը՝ մոտ 800 մլն դոլար, պահվում է ՀՀ ԿԲ արտասահմանյան հաշիվներում»,- ասել է նա։

Ատոմ Մարգարյանը հավելել է, որ Հայաստանում արդեն նկատվում է փոխարժեքի աստիճանաբար կայունացում, սակայն ռուբլու փոխարժեքի անկման բացասական ազդեցությունը զգացվում է հայկական արտահանման վրա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Գագիկ Մակարյանը մեկնաբանել էր, թե ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …