Monday , December 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ կարող է Բելառուսը Տեսանյութ

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ կարող է Բելառուսը Տեսանյութ

Ազգային անվտանգության և ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է չեզոք դիրք գրավի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարցում։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում փորձագետը նշել է՝ կարևոր է, որ Հայաստանը հակամարտության մեջ չմտնի և չեզոքություն պահպանի։

«Այսօր Հայաստանը չեզոք դիրքորոշում ունի, և այդպես էլ պետք է մնա։ Ցանկացած շեղում աղետալի կլինի Հայաստանի համար»,- ասել է նա։

Արզումանյանը կարծում է, որ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի, ակտիվությունը պայմանավորված է մանևրելու համապատասխան ռեսուրսներ ունենալով, ինչը բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանն իրեն թույլ տալ չի կարող։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Հակոբ Բադալյանը խոսել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվության հնարավոր նվազման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …