2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հարցաքննության կհրավիրի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ինքն անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու հարցաքննությանը:
«Բա այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին: Ինչ հարց ուզում էին, քանի ժամ ուզում էին, այսպիսի բացառիկ հնարավորություն պարոն Տիգրան Աբրահամյանը երբևիցե կունենա՞ր»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից հանձնաժողովի աշխատանքը լքելու որոշմանը:
Հարցին արդյոք նշվելու է՝ ի՞նչ մեղավորություն ունի Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ բոլոր հարցերի պատասխանները կպարզվեն հանձնաժողովի աշխատանքների ընթացքում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Խորհրդարանական ընդդիմությունը լքել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը։