Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Այսուհետ Լուկաշենկոն կխուսափի նման կերպ արտահայտվել Հայաստանի մասին․ Գրիգորյան

Այսուհետ Լուկաշենկոն կխուսափի նման կերպ արտահայտվել Հայաստանի մասին․ Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին հնչեցրած խոսքերին։

Նա նշել է, որ արդեն իսկ եղել է համապատասխան արձագանք ԱԺ պատգամավորների և ՀՀ Արտաքին գործերի նախարարության մակարդակով։

«Հուսով եմ, որ բելառուսկան կողմն այսուհետ կխուսափի Հայաստանի վերաբերյալ որևիցե գանահատական տալուց, որովհետև դրանք որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, հատկապես այն հարաբերություններից, որոնք կան հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Ատաքին գործերի նախարարություն հրավիրելուն, Արմեն Գրիգորյան ասել է՝ անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն մանրամասներն հանդիպումից և տեղի ունեցած զրույցից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …