Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի մասին Լուկաշենկոյի խոսքերում ալիևյան հետք կա․ քաղաքագետ Տեսանյութ

Հայաստանի մասին Լուկաշենկոյի խոսքերում ալիևյան հետք կա․ քաղաքագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը մեկնաբանել է Հայաստանի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը։

Օրդուխանյանի խոսքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունը հղում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ավելի վաղ հնչեցրած թեզին, թե Հայաստանը «կորցրել է իր ինքնիշխանությունը»։

Մեկնաբանելով Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին (արցախյան հակամարտությունը կարգավորել 5 մլրդ դոլարով), որը փոխանցվել էր Ալիևի կողմից մի քանի տարի առաջ, քաղաքագետը նշել է, որ Բելառուսի ղեկավարը յուրահատուկ դերակատարություն ունի։

«Ստացվում է, որ Լուկաշենկոն դարձել է Ալիևի յուրօրինակ բանագնացը Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա։

Էմիլ Օրդուխանյանը հավելել է, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պատասխանը Բելառուսի առաջնորդին համարժեք էր, թեև կարող էր ավելի ընդգծված շեշտադրումներ ունենալ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …