Saturday , February 15 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Փաշինյանի թիմակիցը գնահատել է Քոչարյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում Տեսանյութ

Փաշինյանի թիմակիցը գնահատել է Քոչարյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է ՝ ինչու է ընդդիմությունը հրաժարվել նախագահի թեկնածու առաջադրել :

Ալեքսանյանը դժվարացել է ասել՝ ինչն է դրդել ընդդիմությանը գնալ այս քայլին: Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները չէին համաձայնի նախագահությունը «տալ» ընդդիմությանը, եթե ընդդիմությունն առաջադրեր այն թեկնածուներից մեկին, որոնց անունները հնչեել են լրատվամիջոցներում։

«Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար դարձած հանրապետականի անունը (Էդգար Ղազարյան – խմբ.)։ Եթե չեմ սխալվում, խոսք էր գնում Ռուբիկ Հակոբյանի մասին, ամոթ է։ Ինչ-որ տեղ գրել են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի անունները։ Այդ ամենը ծիծաղելի է»,- ասել է նա։

Ալեքսանյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Հայաստանի նոր նախագահի ընտրության հարցով ընդդիմության հետ շփումներ չի ունեցել։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գնահատել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …