iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Sunday , January 25 2026
amru
Home / Լրահոս / Պետք է ընդլայնել Հայաստանի պետական դրոշի կիրառումը. պատգամավոր

Պետք է ընդլայնել Հայաստանի պետական դրոշի կիրառումը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն առաջարկում է պետական դրոշի գործածման պարտականություն սահմանել:

Խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի փետրվաի 4-ի նիստում պատգամավորն առաջարկել է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար պարտադիր դարձնել ՀՀ պետական դրոշի գործածությունը։

Աղվան Վարդանյանն առաջարկում է նաև օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ կապված երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին մոտ գտնվող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:

«Պետական խորհրդանիշներից դրոշը ամենատարածվածն է: Հայաստանում իհարկե, գործում է պետական դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Պատգամավորն առաջարկվել է նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխ համայնքում Անկախության տոնին բարձրացվել է Հայաստանի ամենամեծ դրոշը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop