Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Բելգիական «Բրյուգեն» վարձակալել է հայ հարձակվողին Տեսանյութ

Բելգիական «Բրյուգեն» վարձակալել է հայ հարձակվողին Տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Բրյուգե» բելգիական ակումբ։

«Բրյուգեի» մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը ցանկանում է ձեռք բերել Ադամյանին, հաղորդում է Nieuwsblad-ը: Մարզիչը հայ խաղացողի հետ աշխատել է «Հոֆենհայմում» և գոհ է մնացել ֆուտբոլիստի խաղից։

«Բրյուգեի հետ բանակցություններն արդեն սկսվել են։ Ակումբը Ադամյանին վարձակալում է մինչև մրցաշրջանի ավարտը։ Սակայն, քանի որ ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ, այս պահին նրա տեղափոխության հարցում հստակություն չկա»,- նշում է պարբերականը։

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվել 2019 թվականին։ 2019-2020 թվականներին նա հաջող մրցաշրջան է անցկացրել ակումբի կազմում։ Հայ ֆուտբոլիստին հիշում են որպես Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում դուբլի հեղինակի։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է իր ընտանիքի մասին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …