Sunday , May 22 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Թուրքիան պատրաստ է ընդդիմանալ Ռուսաստանին՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի նկատմամբ. ռազմական փորձագետ Տեսանյութ

Թուրքիան պատրաստ է ընդդիմանալ Ռուսաստանին՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի նկատմամբ. ռազմական փորձագետ Տեսանյութ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, կանխատեսելով հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակի զարգացումը՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է Հայաստանի համար ուղղակի վտանգի մասին, եթե դիմակայությունը դիվանագիտականից անցնում է ռազմական հարթություն։

Փորձագետի կարծիքով, կասկած չկա, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է վերջիվերջո կարգավորեն հարաբերությունները, և դա հղի է բացասական հետևանքներով նաև Հայաստանի համար։

Չնայած, որ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն ու Թուրքիան լավ հարաբերություններ ունեն, սակայն Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պատրաստ է գործողություններ իրկանացնել Ռուսաստանի դեմ՝ Ադրբեջանի դեմքով ոտնձգություններ իրականացնելով Հայաստանի նկատմամբ»,- ասել է Հովհաննիսյնաը։

Փորձագետը վստահություն է հայտնել նաև, որ նման իրողության մեջ սահմանազատում և սահմանագծում, առավել ևս զորքերի տեղաշարժ տեղի ունենալ չի կարող։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է սահմանազատման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ադրբեջանական արձագանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Ինչու են հրեաներին ծափահարում զինվելու, իսկ հայերին պացիֆիզմի համար

Այսօր ապրողի ու Մեծ Եղեռնի միջև տարածությունն արդեն 107 տարեկան է, թեև այդ տարածությունը երբեք …