Saturday , January 22 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Կովկասի հայկական խաչմերուկը . Ուղարկեք Ալիևին Վիլսոնի վճիռը

Կովկասի հայկական խաչմերուկը . Ուղարկեք Ալիևին Վիլսոնի վճիռը

Դե ինչ, փաստենք. Սոչիում հնազանդ Ալիևին նորից վերադարձնում են խաղասեղանի մոտ, որ բարձրացնի խաղադրույքը, այս անգամ պահանջելով միջանցքի տրամադրման ժամկետ: Համարձակության համար էլ նրան օգնում է Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին անգամ բաց տեքստով հիշեցնում է Ալիևին, որ իրենց հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակերպված ագրեսիային, որն այդպես էլ չավարտվեց միջանցքի բացմամբ: Այս կոմբինացիայում մենք հաստատ չկանք, այլ նրանք են, ովքեր տիրապետել են աղետաբեր գործարքին, և ուրեմն մասնակցել պատերազմի կուլիսային խրախճանքին: Հիմա. Հայաստանում որևէ մեկը ուզում է հասկանալ՝ ով և ինչու է հարամ անում այդ խրախճանքը, և ինչպես է որոշվելու Կովկասում հայկական խաչմերուկի գինը. որևէ մեկը բացատրելու է, թե ինչու էր 2010-ին տարածքային բաժանման այդ բումերանգ օրենքն ընդունած Հայաստանում Հյուսիս-հարավի փողերը փռվում արարատյան հարթությունում: Բացի հատուկենտ վերլուծաբաններից, որ քաղաքական ուժն է այսօր խոսում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին. թե դեռ վստահ չեք, որ հենց այդ ստրատեգիկ լուծումն է լռեցնելու թուրքական վայնասունը՝ հիմա էլ ժամկետի կլանչով: Ժամկետ են ուզում, տվեք այդ ժամկետը, հետն էլ կցեք Վիլսոնի իրավարար վճիռը, թող մի հարյուր տարի էլ իրենք սպասեն այդ միջազգային արդարադատություն կոչվածին…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ

Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ …