Monday , June 23 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանը միայն հիմա «եվրոպական» քայլ կատարեց. քաղաքական գործիչ Տեսանյութ

Հայաստանը միայն հիմա «եվրոպական» քայլ կատարեց. քաղաքական գործիչ Տեսանյութ

Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ՌՈւՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Քաղաքական գործչի խոսքով՝ հանրապետությունում անցկացված վերջին երկու նախընտրական քարոզարշավները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանում ընտրական մշակույթ է ձևավորվել։

«Հայաստանն առաջին անգամ մեկ քայլ առաջ գնաց։ Նախկինում եվրոպացիներն ամեն անգամ գալիս ու ասում էին (ընտրություններից հետո – խմբ.)՝ «Դուք մի քայլ առաջ գնացիք, թեև ինքներս էինք տեսնում, թե ինչ է կատարվում իրականում։ Այս անգամ մենք իսկապես կատարեցինք այդ քայլը»,- ասել է նա։

Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում բացի ընտրություններից ժողովրդավարական գործընթացների մեկ այլ ցուցանիշ է նաև Երևանի՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված լինելը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …