Tuesday , January 18 2022
amru

Google-ը նրանց կնախանձեր․ Սերժ Թանկյանը խոսել է Թումո կենտրոնի մասին

System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է 12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված Թումո տեխնոլոգիական և դիզայնի կրթական կենտրոնի հետ իր համագործակցության մասին։

Ինչպես հայտնում է Forbes ամսագիրը, երաժիշտը Հայաստան է այցելել 2011 թվականին Սեմ և Սիլվա Սիմոնյանների հիմնադրած կենտրոնի բացմանը ելույթ ունենալու համար։

«Հրավիրված էի բացմանը ելույթ ունենալու, երաժշտական հյուր դառնալու և նվագելու համար։ Այդպես էլ արեցի նվագախմբի հետ: Այն ժամանակ այն կոչվում էր «Օպերայի նվագախումբ»։ Մոտ 11 հազար մարդ հավաքվել էր Թումոյի դիմացի՝ Թումանյանի այգու հրապարակում»,- ասել է Թանկյանը։

Երգիչը պատմել է, որ ուսումնական կենտրոնի համար ստեղծել է հատուկ երաժշտական ծրագիր և նպաստել է Ուոթերթաունի հայ-ամերիկյան թանգարանի հետ կենտրոնի համագործակցությանը վիրտուալ համերգ կազմակերպելու նպատակով։

«Ես սիրում եմ տեսնել փոխգործակցությունը, կոալիցիայի և գործընկերության կառուցումը, Թումոյի մոտ դա շատ լավ է ստացվում», – ասել է նա:

Թանկյանը նշել է նաև, որ մի քանի Zoom կոնֆերանսներ է անցկացրել հայկական Թումո երաժշտական թիմի հետ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կենտրոնի մասնաճյուղ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայկական բանակի խնդիրներն ու ձեռքբերումները պատերազմից հետո Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր ՄՆացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են շրջանում հայկական բանակի խնդիրների …