ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Թուրքիայի նախագահի ստացած նվերը՝ «թուրքական աշխարհի քարտեզը», որը ներառում է նաև Ռուսաստանի և Հայաստանի տարածքները։
«Երբեք չի լինելու թուրքական աշխարհ՝ Թուրան պետություն։ Թուրքիան մասնատվելու է. արևմտյան հողերը կանցնեն Բուլղարիային, Արևելյան հատվածը՝ քրդերին, հայերին և սիրիացիներին։ Թուրքիան պետք է վերադարձնի հողերը հայերին, քրդերին, բուլղարացիներին և հույներին»,- ասել է նա։
Ժիրինովսկին ընդգծել է, որ թուրքերը Կենտրոնական Ասիայի քոչվորներ են և նրանք վերադառնալու են իրենց հայրենիք։ Քաղաքական գործչի խոսքով՝ թուրքերը գիտեն, թե որտեղից են եկել։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ թուրքերը գրավել են Հունաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Սիրիայի և քրդերի պատմական հողերը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նվիրել է «թուրքական աշխարհի քարտեզը», որում ներառված են նաև տարածքներ Հայաստանից՝ Սյունիքի հարավային հատվածը, Հունաստանից, Ադրբեջանից, Հյուսիսային Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, Կենտրոնական Ասիայի պետություններից և այլ երկրներից։
Տեսանյութը՝ 10-րդ րոպեից։