Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները Սյունիքի հայկական դիրքերի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ։
Հաղորդման մեջ մասնավորապես ներկայացված են հրետանավորների գործողությունները, որոնք շարքից հանել են թշնամու զինտեխնիկան։
Ջոկատի հրամանատար Արման Խաչատրյանը պատմել է, որ տագնապ հայտարարելուց հետո սկսել են կատարել մարտական առաջադրանքը։ Հրետանավորներից շատերը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։
Ռազմական գործողություններին մասնակցել են նաև նորեկներ, որոնց օգնել են ավելի փորձառու ընկերները։ Հայ հրետանավորներն աշխատել են արագ և ներդաշնակ։
Զինծառայողների խոսքով՝ ընդհատումներ եղել են միայն այն ժամանակ, երբ պետք էր համաձայնեցնել հրամաններն ու գործողությունները։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են հայկական զինված ուժերը ոչնչացնում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան։
Մանրամասները՝ տեսանյութում, դիտել 03:58-ից։