Sunday , December 8 2024
amru

Հայաստանն ի վիճակի է պատասխան գործողությունների՝ ընդհուպ մինչև Բաքու. Այվազյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները:

Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Սյունիքի մարզի սահմային հատվածում և ցանկացած պահի կարող է անցնել հարձակման:

Ռազմական պատմաբանը նշել է, որ Բաքվի ախորժակը կարող է զսպել երկու գործոն՝ արտաքին խաղացողներն ու հայկական բանակը։

«Նրանք հարձակվողական գործողությունների չեն անցնի, եթե հասկանան, որ մենք պատրաստ ենք իրենց ցավալի պատասխան տալ՝ ընդհուպ մինչև Բաքու։ Եվ մենք կարող ենք դա անել», – ասել է նա:

Արմեն Այվազյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս պարտվողի դիրքերից։

Նա հավելել է, որ պետք է փոխել բանակի ղեկավար կազմը, ընդլայնել զինված ուժերը, զինել ամբողջ բնակչությանն ու պատրաստել ինքնապաշտպանության և բանակի համար ստեղծել ամուր թիկունք:

«Մյուս բաղադրիչը լավ պատրաստված ռեզերվն է։ Մեզ պետք են աշխարհազորային ստորաբաժանումներ բոլոր շրջաններում»,- ասել է նա։

Այվազյանը հավելել է, որ մարդիկ պետք է իմանան ռազմական իրավիճակում գործողությունների հստակ կարգը:

Ավելի վաղ ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր ադրբեջանական զինուժի մարտավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …