Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Իրական և տեղեկատվական պատերազմ. որտե՞ղ է Հայաստանը հետ մնում Տեսանյութ

Իրական և տեղեկատվական պատերազմ. որտե՞ղ է Հայաստանը հետ մնում Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր, հայկական բանակի պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը և մեդիափորձագետ Արթուր Պապյանը խոսել են նոյեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին։

Ալեքսան Մինասյանի խոսքով՝ պատերազմից հետո, մեկ տարվա ընթացքում, հայկական զինված ուժերը դեռ չեն վերականգնվել և հասել այն մակարդակին, որ արդյունավետ դիմակայեն Ադրբեջանի զանգվածային հարձակումներին։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ իր հերթին հայտնել է, որ Հայաստանի դիրքերը տեղեկատվական դաշտում նույնպես թույլ են, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, արդյունավետ է գործում այս ոլորտում, միջազգային լրատվամիջոցները հեղեղելով ադրբեջանամետ տեղեկություններով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը քննադատել էր այն մարդկանց, ովքեր փորձում են քաղաքական միավորներ հավաքել այն իրավիճակում, երբ սահմանին ռազմական գործողություններ են ընթանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …