Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է այն տարիների մասին, երբ երևանյան թիմը խորհրդային ֆուտբոլի Օլիմպոսում էր։
Բոնդարենկոյի խոսքով՝ «Արարատի» ֆուտբոլիստները կարողացան երջանկություն բերել հայ ժողովրդին։
«Մարդիկ պարում էին տրիբունաներում։ Գնում էին տուն՝ շարունակելով ժպտալ և ուրախանալ։ Երբ մենք վերադարձանք արտագնա խաղից, երկրպագուները մեզ օդանավակայանից ուղեկցեցին մինչև տուն»,-պատմել է նա։
Նախկին ֆուտբոլիստն ընդգծել է, որ մեծ տառապանք ապրած հայ ժողովրդի համար «Արարատի» հաղթանակներն իսկական մխիթարություն են եղել և նպաստել են ազգային վերելքին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող, Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշել է ծննդյան 95-ամյակը։
Մանրամասները՝ տեսանյութում։