Արցախյան սպանդը մարսելուց հետո բայրաքթարները հասել են Դոնբասի սահմանագիծ, որի երկու կողմում էլ քրիստոնյաներ են ապրում: Ինչ եք կարծում ,դա տեղի կունենար, եթե Արցախում գործեր հակաբայրաքթարը, կամ որևէ մեկը կանգնեցներ խաղաղ բնակչի գլխին թափվող ֆոսֆորը: Հիմա էլ Չավուշօղլուն է ասում այն, ինչ ասում էին մեզ պատերազմի ժամանակ Իսրայելից. թե բա գիտեք, որ զենքի վաճառքը, այդ թվում և անմեղ կյանքեր խլող, այնպիսի բիզնես է, ինչպիսին մանդարինի կամ լոլիկի վաճառքը: Եթե դա իսկապես այդպես է, ուրեմն բայրաքթարը կարող է լինել ամենուր, ինչպես լոլիկն ու մանդարինը, որպես պետություններին դասակարգող համարժեք չափման միավոր: Բայց, կա չէ մի բան, որի չափման միավորը երկրային այդ անբարո շահի հետ կապ չունի և կարող է հայտնվել անգամ ճակատագրի հեգնանքով, ինչպես Դոնբասում հայտնված բայրաքթարը: Հնարավոր է կանխել հերթական աղետը, իհարկե: Դրա համար ընդամենը պետք է պատասխանել հարցին. ինչու դա չկանխեցիք Արցախում, այն էլ համաշխարհային կոչվող այդպիսի սոփեստությամբ. երևի մտածում էիք, թե այդ ուղտը հայերի դռանը չոքած կմնա…
Նվեր Մնացականյան