Monday , December 9 2024
amru
Home / Լրահոս / Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել ԱԱ քառորդ եզրափակիչ

Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել ԱԱ քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում շարունակում է մեդալների համար պայքարը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակիչում Բաչկովը 3:2 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին։

Ավելի վաղ 1/16 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 3:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Մալիկ Հասանովին։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովը կհանդիպի թայլանդցի բռնցքամարտիկ Սոմչայ Վոնգսուվանի հետ։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նույնպես դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը (67 կգ) մրցակցին հաղթել է 5։0 հաշվով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …