Tuesday , January 21 2025
amru
Home / Լրահոս / ԱՄՆ-ն կարող են այցելել միայն Հայաստանի` ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները

ԱՄՆ-ն կարող են այցելել միայն Հայաստանի` ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ից ԱՄՆ մեկնող օտարերկրացիները կկարողանան այցելել երկիր միայն պատվաստումների և կովիդի բացասական թեստի առկայության դեպքում:

«Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան հատել երկրի օդային սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք լիովին պատվաստված են COVID-19 – ի դեմ և ունեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որն արվել է թռիչքից ոչ ուշ, քան 3 օր առաջ»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ տեղում անհրաժեշտ է պահպանել գործող սանիտարահամաճարակաբանական պահանջները, ինչպիսիք են դիմակ կրելը, ձեռքերը լվանալը և ախտահանելը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆԴՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրոմիությունը նոր սահմանափակումներ է կիրառելու:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …