Ադրբեջանն ընդգրկվել է իսրայելական զենքի գնորդների եռյակում ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Ինչպես հաղորդվում է խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի ՝ 2020 թվականի հաշվետվության մեջ, իսրայելական զենքի գնորդների թվում առաջատարների եռյակը հետեւյալն է. Հնդկաստան, Ադրբեջան և Վիետնամ:
Մասնավորապես, Հնդկաստանը գնել է իսրայելական զենքի ընդհանուր ծավալի 45 տոկոսը, Ադրբեջանը՝ 17 , իսկ Վիետնամը՝ 8,5 տոկոսը։
Զեկույցում նաև նշվում է, որ Իսրայելից զենքի արտահանումը կազմել է համաշխարհային ծավալի երեք տոկոսը: Իսրայելը նաև զենքի 8-րդ մատակարարն է ամբողջ աշխարհում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը ավելացրել է պաշտպանական բյուջեի ծախսերը 2022 թվականին: