Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Սյունիք: Հայաստանի հարավային դարպասը Տեսանյութ

Սյունիք: Հայաստանի հարավային դարպասը Տեսանյութ

Սյունիքը Հայաստանի 10 մարզերից մեկն է: Այն գտնվում է ՀՀ հարավում  և սահմանակից է Արցախին, Իրանին և Ադրբեջանին: Սյունիքը հայտնի է նաև Զանգեզուր, իսկ ավելի վաղ նաև Սիսական  անվամբ:

Մարզի տարածքը հիմնականում լեռնային է: Այստեղ շատ են բարձր լեռնագագաթներն ու կիրճերը: Սյունիքի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3906 մ): Սյունյաց աշխարհի հայտնի լեռներից են Խուստուփը, Մեծ Իշխանասարը, Արամազդը, Բաղացսարը:

Սյունիքը աչքի է ընկնում բնական հարստություններով: Դեռևս հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Քիչ չեն նաև անտառները, որոնցից հայտնի են հատկապես Մթնաձորը և Սոսու պուրակը: Անտառները հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով:

Սյունիքը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով եկեղեցիներով, վանքերով, բերդերով ու ամրոցներով:Դրանցից ամենանշանավորը, թերևս, Տաթևի վանքն է, որը մեծ մասսայականություն ունի տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ:

Սյունիքի մարզի վարչական կենտրոնը Կապան քաղաքն է:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …