Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Եթե Քոչարյանի նկարը հայտնվի Ռեալի մարզաշապիկին, այդ թիմն այլևս չի հաղթի. ՔՊ պատգամավոր

Եթե Քոչարյանի նկարը հայտնվի Ռեալի մարզաշապիկին, այդ թիմն այլևս չի հաղթի. ՔՊ պատգամավոր

Ազգային Ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, մեկնաբանել է Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Հայաստան դաշինքի թեկնածուի հաղթանակը:

«Այո՛, գորիսեցին գիտի ում է ընտրել: Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել և թակել է դռներն ու ասել, որ սա քաղաքականության հետ կապ չունի: Էական չի ում կողմնակիցն եք, ընտրեք Առուշ Առուշանյանին, որ նա ազատ արձակվի»,- իր ելույթում ասել է Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորն ասել է նաև, որ Հայաստան դաշինքի անդամները ընտրություններում գրանցած այդ արդյունքը փորձում են կապիտալացնել որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիվիդենտ:

«Այս մարդու (Ռոբերտ Քոչարյանի-խմբ.) նկարը որտեղ որ տանեք դնենք, նույնիսկ եթե Ռեալ Մադրիդի շապիկի վրա դնեք, այդ թիմն էլ ոչ մի խաղ չի հաղթի, ուր մնաց թե ընտրություն հաղթեք»,- ասել է Ալեքսանյանը, ցուցադրելով Քոչարյանի նկարը:

Ելույթը եզրափակելիս ՔՊ խմբակցության անդամը կարծիք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը երեբևէ չի կարող հաղթել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող որևէ ընտրությունում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ընդդիմությունը մերժել է վարչապետի` փակ հանդիպման վերաբերյալ առաջարկը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …