Monday , March 17 2025
amru
Home / Լրահոս / Սելարայանը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Սելարայանը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնության 32-րդ տուրի «Կոլամբուս Քրյու»-«Օռլանդո Սիթի» խաղում գերազանց հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» արգենտինահայ հարձակվող Լուկաս Սելարայանը:

Ֆուտբոլիստը խաղի 20-րդ և 31-րդ րոպեներին երկու գոլային փոխանցում է արել: Իսկ 61-րդ րոպեին նա նաև գոլի հեղինակ է դարձել, հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

«Կոլամբուս Քրյու»-ն հաղթել է 3:2 հաշվով, իսկ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հաղթանակից հետո Լուկասի թիմը վաստակել է 41 միավոր և ընդհանուր մրցաշարային աղյուսակում 27 թիմերի մեջ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը Նեշվիլ-Կոլամբուս խաղում դարձել է գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …