ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, հոկտեմբերի 28-ին, ժամը 10-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։
Ըստ հաղորդագրության` վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։
Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է նաև, որ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն տեղեկացրել էր որ, Երասխի ուղղությամբ Ադրբեջանական զինուժի կրակոցներից հրդեհ է բռնկվել: