Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ահաբեկիչներն ուսումնասիրել էին Սահմանադրությունը և գիտեին՝ ինչպես «գլխատել» Հայաստանը. Սահակյան Տեսանյութ

Ահաբեկիչներն ուսումնասիրել էին Սահմանադրությունը և գիտեին՝ ինչպես «գլխատել» Հայաստանը. Սահակյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր (1999-2003) Տարոն Սահակյանը խոսել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանի Ազգային ժողովում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, մի շարք պատգամավորներ և նախարարներ:

Նախկին պատգամավորի խոսքով՝ ահաբեկչության հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են երկրի Սահմանադրությունը և փորձել են «գլխատել» Հայաստանը։

«Եթե դուք կարդաք Սահմանադրությունը, կարող եք պարզել, թե ում է պետք հեռացնել, որպեսզի երկրում ճգնաժամ առաջանա։ Եթե մենք այն ժամանակ ցանկանայինք որպես պատգամավորներ արտահերթ նստաշրջան հրավիրել, պետք է դիմեինք Ազգային ժողվի նախագահին՝ սպանված էր, տեղակալները սպանված էին, կառավարության ղեկավարը սպանված էր»,- ասել է Սահակյանը:

Սահակյանը հավելել է, որ այն ժամանակ պետության միակ գործող ինստիտուտը նախագահն էր:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Տարոն Սահակյանը մեկնաբանել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուների մասին վարկածները։
Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …