Thursday , November 7 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են հաղորդակցության ուղիների բացման հարցը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են հաղորդակցության ուղիների բացման հարցը

Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին հանդիպումը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …